ԵԱՀԿ ՄԽ-ն խուսափում է այցելել Ստեփանակերտ, քանի որ ոչինչ չունի ասելու Ղարաբաղին, վստահ է ԼՂՀ ԱԺ պատգամավորը

ԵԱՀԿ ՄԽ-ն խուսափում է այցելել Ստեփանակերտ, քանի որ ոչինչ չունի ասելու Ղարաբաղին, վստահ է ԼՂՀ ԱԺ պատգամավորը

PanARMENIAN.Net - Այն, որ արդեն որերորդ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այցելելով տարածաշրջան, չեն մեկնում Լեռնային Ղարաբաղ, կարելի է բացատրել նրանով, որ միջնորդներն ասելիք չունեն պաշտոնական Ստեփանակերտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Եղանակային պայմանները մշտապես չեն կարող խանգարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին: Դա նշանակում է, որ միջնորդները ոչինչ չունեն ասելու ղարաբաղյան կողմին և խուսափում են Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպումից»,- ասել է Աթանեսյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---