Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները ապրիլի 1-ից կգործեն անվճար

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները ապրիլի 1-ից կգործեն անվճար

PanARMENIAN.Net - Դեռ տարեսկզբից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների անվճար հաճախելու մոտեցումներ գտնելու ուղղությամբ։ Երևանի ավագանին, նկատի առնելով 2011թ. բյուջետային հնարավորությունները, մարտի 15-ին տեղի ունեցած 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում միաձայն հավանություն է տվել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանու հաստատմանը ներկայացված Երևան քաղաքի համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին հարցին։ Առանձնացնելով հարցի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ, գնալով այս քայլին, քաղաքապետարանը հաշվի է առել խնդրի սոցիալական կարևոր նշանակությունը, ինչպես նաև նախատեսել է մանկապարտեզներ հաճախող երեխաների թվաքանակի հնարավոր ավելացումը։

Օրակարգային մեկ այլ հարցով Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---