Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն լատիշերեն է թարգմանվել

PanARMENIAN.Net - Լատվիայում լատիշերեն է թարգմանվել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն: Ծրագիրն իրականացվել է «Լատվիա-Հայաստան» ընկերության կողմից: Թարգմանությունը նախաձեռնել է Լատվիայում «Արարատ» թերթի խմբագիր, լրագրողների, գրողների ու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Գերոնյանը:

Մարտի 9-ին հայկական պատվիրակության` Լատվիա կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը գլխավորած Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ալեքսանդր Գերոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրական թարգմանությունների վերաբերյալ մի շարք հարցեր ևս, մասնավորապես հայ-լատվիական համատեղ հրատարակչական և թարգմանչական ծրագրեր:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---