Ֆիննական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել կոմբայնների հավաքման արտադրամաս

Ֆիննական ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել կոմբայնների հավաքման արտադրամաս

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆիննական «Սամպո Ռոզենլեւ» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս:

Այդ մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին դեռ հունվարին փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հյուրերն Ա. Գեւորգյանին ներկայացրին նախագծի ընթացքը` նշելով, որ արդեն գործնական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական «Նաիրի բերրիություն՚»ՍՊԸ-ի հետ, եւ արդեն ամռանը նախատեսում է ունենալ առաջին կոմբայնները:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ նրանց մտադրություններն արդեն գործնական ընթացք են ստանում: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին հետեւողական ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը, եւ այդ համատեքստում գյուղտեխնիկայի ներքին պահանջարկը բավարարելու խնդիրը նույնպես կարեւոր նշանակություն ունի: Հյուրերը տեղեկացրին, որ բացի տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց, դիտարկվում են նաեւ արտահանելու հնարավորությունները:

Ֆիննական ընկերությունը նախատեսում է նաեւ տեղական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցաբար իրականացնել վերապատրաստման դասընթացներ գյուղտեխնիկան օգտագործողների համար:

Փոխվարչապետը ողջունեց այդ մտադրությունը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---