Բրյուսելում ՀՀ վարչապետը հանդիպել է եվրոպական կառույցների ղեկավարների հետ15 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, օրվա առաջին կեսին ՀՀ վարչապետի անունից ճաշկերույթ է կազմակերպվել` ի պատիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի։ Այսօր ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հետ։ Երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրախորհրդարանի անդամ Մայոր Օրեխայի հրավերով, կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության անդամների հետ աշխատանքային ընթրիքի: Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |