Ալի Բայրամօղլու. «Հայեր, ներե'ք մեզ» քարոզարշավը Թուրքիայում կոտրեց «Հայոց ցեղասպանություն» տերմինի տաբուն15 մարտի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության նախաձեռնած «Հայեր, ներե'ք մեզ» քարոզարշավի շնորհիվ Թուրքիայում հաջողվեց կոտրել երկրում առկա «Հայոց ցեղասպանություն» տերմինի տաբուն: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել թուրք քաղաքական վերլուծաբան Ալի Բայրամօղլուն: Նրա խոսքով, այդ քարոզարշավն օգնեց հաղթահարելու թուրքական հասարակության մեջ գոյություն ունեցող վախը` կապված «Ցեղասպանություն» բառի հետ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի Թուրքիայում, և որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, վերականգնվի հայ-թուրքական բարեկամությունը»,- ասել է թուրք վերլուծաբանը` ավելացնելով, որ հասարակությունը պետք է ազդի կառավարության քաղաքականության վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |