ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած պատվիրակությունը Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։

Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։

Ժոակիմ Ալմունիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---