«Ամբերի» հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ

«Ամբերի» հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ

PanARMENIAN.Net - «Ամբերի» չորրորդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 6 միավոր ունի, նույնքան միավոր ունի նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 2-րդ տեղում է:

Չորրորդ տուրում Արոնյանն արագ շախմատի պարտիայում հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա): Այս տեսակում հայ գրոսմայստերը 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Կույր շախմատում Արոնյան-Իվանչուկ պարտիան ավարտվեց ոչ ոքի, և այդ աղյուսակում հայ շախմատիստն առաջին տեղում է:

Հինգերորդ տուրում Լևոն Արոնյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---