Ճապոնիայում զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 11 հազարը16 մարտի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում երկրաշարժի ու ցունամիի ժամանակ 3767 մարդ է զոհվել, անհայտ կորած են 7845 մարդ, տուժել են ավելի քան երկու հազարը: Այդ մասին, վկայակոչելով ճապոնական ոստիկանության թարմացված տվյալները, մարտի 16-ին հաղորդել է NHK հեռուստաալիքը: Ոստիկանության նախորդ տվյալների համաձայն, որոնք հրապարակվել էին մարտի 15-ին, զոհվածների թիվը կազմում էր 3373 մարդ, անհայտ կորածների թիվը` 6746: Այդ միջոցին չորեքշաբթի օրը` առավոտյան, Տոկիոյից 96 կիլոմետր դեպի արևելք 6 մագնիտուդով նոր ստորերկրյա ցնցումներ են տեղի ունեցել, հաղորդում է Agence France-Presse-ը` հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (US Geological Survey): Երկրաշարժը տեղի է ունեցել 25 կիլոմետր խորության վրա և զգացվել է Ճապոնիայի մայրաքաղաքում, սակայն ցունամի և ավերածություններ չի առաջացրել: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ստորերկրյա ցնցումներն ուժգնությամբ չորրորդն էին սեյսմոլոգիական դիտարկումների պատմության ընթացքում գրանցվածների թվում: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ինքնին կայանում աշխատանքները բարձր ռադիացիոն ֆոնի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |