Արամ Մանուկյանը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, բայց անձամբ չէր գնա նման քայլի16 մարտի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Ես միանշանակ ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը հացադուլ սկսելու մասին և նրան իմ աջակցությունն եմ հայտնում»,- հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Միաժամանակ, Մանուկյանը նշել է, որ անժամկետ հացադուլը շատ վտանգավոր քայլ է, և ինքն անձամբ չէր գնա նման քայլի: Նա հավելել է, որ, իր կարծիքով, հիմա հացադուլի ժամանակը չէ: «Շուտով Հայաստանում գնաճի պատճառով բոլորը հացադուլ կհայտարարեն»,- ասել է Մանուկյանը: «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ և ապահովել առաջին արդար և անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Նրա խոսքերով, երկրում հիմա ճգնաժամային իրավիճակ է և պահանջվում են վճռական քայլեր առկա խնդիրների լուծման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |