ՀՀ վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր16 մարտի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը 2011թ մարտի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա (Փարիզ): Այցի շրջանակում նախատսվում է Ֆրանսիայի և Հայաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների հանդիպում: ՀՀ վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր` հետևյալ ոլորտներում. արտաքին պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի փորձի փոխանակում, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, համատեղ նաև զուգահեռ վերահսկողության, սեմինարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների անցկացում, արտաքին պետական վերահսկողությանն առնչվող ազգային օրենսդրության, մասնագիտական տեղեկատվության, ուղեցույցների և ձեռնարկների փոխանցում: Վերահսկողության շրջանակում ՀՀ վերահսկիչ պալատի համար կարևոր է հատկապես քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտման գործում նախաքննչական, քննչական, դատախազական և դատական գործունեության ուղղությամբ Հաշվիչ դատարանի փորձը: Բացի այդ, Հաշվիչ դատարանի աջակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը կարող է առավել արդյունավետ ներգրավվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին: Դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ տարվող աշխատանքներում նույնպես հնարավոր է Հաշվիչ դատարանի միջամտությունը, հայտնում է ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |