ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքների վրա16 մարտի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ՀՀ նախագահը վերահաստատել է Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում բանակցությունները շարունակելու` հայկական կողմի պատրաստակամությունը: Նշվել է, որ հանդիպմանը հետևած ժամանակահատվածում հայկական կողմը հետևողական քայլեր է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հանրությանը իրազեկելու և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքներին, այդ թվում` հայ զինծառայողի սպանությանը, ապակառուցողական հայտարարություններին և սադրանքներին, մասնավորապես տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, թե 9-ամյա երեխա է զոհվել հայ դիպուկահարի կրակոցից: Սերժ Սարգյանը նշել է, որ այդ մեղադրանքը բացարձակ զրպարտանք է, քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ: Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |