Ուղիղ 90 տարի առաջ ստորագրված Մոսկվայի պայմանագիրը հակասում է բոլոր օրենքներին16 մարտի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ: Մոսկվայի պայմանագիրն այսպիսով կոչված էր Թուրքիային հանձնել նվաճված հայկական տարածքները, իսկ բոլշևիկները ճանաչել են թուրքական ագրեսիայի արդյունքները: Մոսկվայի պայմանագիրը (III հոդված), «որոշում» է նաև Նախիջևանի ճակատագիրը, որը ոչ մի կապ չուներ ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի հետ. «պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը պայմանագրի I դրույթում նշված սահմաններում կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի ենթակայության տակ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի իր պրոտեկտորատը երրորդ երկրի»: Ինչպես նշում է պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն օրինական չէ, քանի որ 1921-ի մարտին քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի կողմից ճանաչված սուբյեկտներ չէին և իրավունք չունեին որոշել երրորդ պետության ճակատագիրը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Մոսկվայում է գտնվում թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |