«Շրջադարձ» կուսակցությունը հուսով է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը կցրի հանրային իներտության թմբիրը

PanARMENIAN.Net - «Շրջադարձ» կուսակցությունը իր զորակցությունն է հայտնում «Ժառնագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլի կապակցությամբ: «Գտնում ենք,որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը բացառիկ անձնուրաց, բայց և ծայրահեղ քայլ է: Ցանկանում ենք անսպառ ուժ և կորով Րաֆֆի Հովհաննիսյանին` հաղթահարելու առաջիկա դժվարությունները: Հույս ենք հայտնում,որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հասարակությանը կփոխանցի այն անհրաժեշտ լիցքը ,որը կցրի հանրային իներտության թմբիրը, ասվում է «Շրջադարձ» կուսակցության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---