Ադրբեջանցիները սպառնում են ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները![]() ![]() PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե «ոչնչացնելու է Ստեփանակերտի մայիսին բացվող օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: Ըստ նրա, «ICAO-ի ղեկավարությունը խորհուրդ է տվել ջանքեր գործադրել՝ խուսափելու համար հնարավոր բացասական երևույթներից տարածաշրջանում»: Բարձրագոչ հայտարարություններ անող ադրբեջանցի պաշտոնյաները հազիվ թե պատկերացնում են այն բանի հետևանքները, որի մասին այդքան քաջաբար հայտարարում են: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման պետ Դմիտրի Ադաշյանը: «Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը չվերթներ կիրականացնի միայն դեպի Երևան: Տերմինալն ամբողջովին պատրաստ է, օդանավակայանը հագեցած է արդիական տեխնիկայով»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |