ՀՀ նախագահ. Երկրում առկա խնդիրների առյուծի բաժինը մարզերում է16 մարտի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Գաղտնիք չէ, որ առկա խնդիրների առյուծի բաժինը մարզերում է»,- ասել է ՀՀ նախագահը: Ընդ որում, նա նկատել է, որ հենց մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Նրա խոսքով, մարդիկ առաջին հերթին կարիք ունեն լսված և հասկացված լինելու: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների պայմաններում երկրի իշխանությունների աջակցության կարիքն ունեն: «Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետև հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար և, իհարկե, գյուղատնտեսության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում արդեն բազմաթիվ ծրագրեր կան` ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն և օգտվեն այդ ծրագրերից: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջերս Կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ցածր տոկոսով վարկերի տրամադրման վերաբերյալ, և այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010թ. կատարված աշխատանքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |