Էրդողանը Մեդվեդևին է նվիրել 1921 թվականի Մոսկվայի անօրինական պայմանագրի պատճենը![]() 16 մարտի 2011 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է երկու երկրների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի պատճենը, ինչպես նաև հոբելյանական նամականիշ, որը թուրքական իշխանությունները թողարկել են փաստաթղթի ստորագրման 90-ամյակի պատվին: Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ցույց էր կազմակերպվել: Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը: Ցուցարարներն իրենց պահանջները դեսպանատանն են փոխանցել դագաղի մեջ: Դագաղում գտնվում էր դեսպանատանը հասցեագրված նամակը, ինչպես նաև 1921թ. Մոսկվայի պայմանագրի պատճենը: «Մեռելածին պայմանագրի համար դագաղ է հարկավոր»,- հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նամակի ևս մեկ պատճեն տեղադրվել է դեսպանության փոստի համար նախատեսված արկղի մեջ: Դրանից հետո հավաքվածները շարժվել են դեպի Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը, որտեղ ՀՅԴ երիտասարդական թևը մտադիր է Թալեաթ-փաշայի սպանության 90-ամյակին նվիրված միջոցաում անցկացնել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պատմաբան Էդիկ Մինասյանը, Մոսկվայի պայմանագիրն անօրինական է, քանի որ 1921 թվականի մարտին Քեմալական Թուրքիան և Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին ճանաչվել և իրավունք չունեին որոշելու երրորդ պետության ճակատագիրը: ![]() ![]() 1921 թվականի Մոսկվայի պայմանագիր 90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |