Բելգիան մտահոգված է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ16 մարտի 2011 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 16-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Իվ Լեթերմի հետ։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Քննարկվել է նաև առանց վիզաների երկիր մուտք գործելու հնարավորության հարցը։ Անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, խոսվել է այն վարկային և դրամաշնորհային միջոցների մասին, որը Հայաստանին տրամադրել է Բելգիայի կառավարությունը «IB» ընկերության միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի ձեռք բերելու նոր արագացուցիչ` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու նպատակով։ Ակնկալվում է օժանդակություն այն հարցում, որ օնկոլոգիական բուժմամբ զբաղվող բելգիական որևէ ընկերություն համագործակցի Հայաստանի հետ։ Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը խոստացել է, որ այդ առումով աջակցություն կցուցաբերվի։ Քննարկվել են նաև տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության խնդիրներ։ Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե որքանով բելգիական դրական փորձը կարող է նպաստել ԵՄ-ի հետ առևտրային կապերի դյուրացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ այդ խնդրին անդրադարձել է ինքը` Իվ Լեթերմը։ Վերջինս նշել է, որ ազատ առևտրի համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ինտեգրացիայի համար, և առաջարկել է իրենց օժանդակությունը։ Նա հավաստիացրել է, որ աջակցություն կցուցաբերվի Հայաստանին` ԵՄ շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն առաջ տանելու առնչությամբ։ Հարցին, թե որքանով է բելգիական կողմը տեղեկացված հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին` հաշվի առնելով այն, որ նախատեսվում է անցկացնել միջազգային հետաքննություն, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի փոխվարչապետը, ով միաժամանակ այդ երկրի ԱԳ նախարարն է, և վերջինս քաջատեղյակ է եղել հարցի բոլոր մանրամասներին։ Արտգործնախարարը մտահոգություն է հայտնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ։ Բելգիական կողմը հավաստիացրել է` խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |