Հայաստան կայցելի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին17 մարտի 2011 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով մարտի 17-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող: Հատուկ ուշադրություն կդարձվի ավտոմոբիլային ճանապարհների բարելավման, ինչպես նաև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումերի կազմակերպման հարցերին: Հանդիպման վերջում երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |