Վանաձորցիները չեն կարողանում մեկնել Երևան17 մարտի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն Վանաձորի ավտոկայանում եւ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում: 2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երեւան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձում էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երեւան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանեց. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում հանրահավաք է»: «Ավտոկայանում սպասողները փորձում էին Երեւան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով (մեր ուսումնասիրության ժամանակ քաղաքացիները պատրաստվում էին Երեւան մեկնել՝ մեկ հոգու համար վճարելով 2500 դրամ, երբ սովորաբար վճարում են 2000 դրամ): Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ էին մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկային: Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |