ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

PanARMENIAN.Net - Մարտի 15-17-ը ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՌԴ Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգի հայ համայնքների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հավաք-հանդիպմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը և ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը:

Հավաք-հանդիպման նպատակն է ներկայացնել հայկական Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության արդի քաղաքականության, ՀՀ սփյուռքի նախարարության ռազմավարական խնդիրները, վերհանել Հայաստանի և ՌԴ Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգի հայ համայնքների գործակցության հիմնախնդիրները, ամրապնդել գործակցության զարգացումը, ակտիվացնել ազգային ներուժի համախմբման, ինքնության պահպանման հարցում հայ համայնքների և հայկական կազմակերպությունների դերակատարությունը և մեծացնել վերջիններիս ներգրավվածությունը ՀՀ և ՌԴ միջպետական, տարածաշրջանային համագործակցության տարբեր ոլորտներում:

Այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը առանձին հանդիպումներ կունենա ՌԴ Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---