Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները![]() 17 մարտի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների ու երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ: Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել: Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, սահմանի հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը: Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաև ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |