Հայ պատգամավորը կարծում է, որ հենց մամուլն է ընդդիմությանը վերագրում մտադրություններ, որոնք նա իրականում չունի17 մարտի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ Հայաստանում կլինի տեղական ընդդիմություն` չկառավարվող և չֆինանսավորվող դրսից, այլ իսկապես հայրենասիրական ընդդիմություն»,- լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Միաժամանակ, նրա կարծիքով, աշխարհում չկա ընդդիմություն, որը չի ֆինանսավորվում դրսից: Նրա խոսքերով, շատ քիչ երկրներ կան, որոնք շահագրգռված են Հայաստանի քաղաքական կայունության մեջ: «Մենք բարեկամ երկրներ քիչ ունենք, իսկ թշնամիներ` որքան ուզես»,- ասել է նա: Պատգամավորը նաև հավելել է, որ դեռ հնուց ի վեր հայերը սովորույթ են ունեցել օգնության դիմել արտաքին ուժերին, և հենց ներքին տարաձայնություններն են եղել հայկական պետականության կործանման հիմնական պատճառներից մեկը: Ինչ վերաբերվում է մարտի 17-ին կայանալիք ՀԱԿ ցույցին և մասնակիցների ենթադրվող քանակին, ապա Հարությունյանը նշել է. «Ինձ` որպես քաղաքացու, անհանգստացնում է ոչ թե ցուցարարների թիվը, այլ առկա խնդիրները»: Նա հավելել է, որ ցուցարարների թիվը հաշվի է առնվում միայն հեղափոխությունների և հեղաշրջումների ժամանակ, բայց, դատելով ՀԱԿ պահանջներից, նա նման մտադրություն չունի և միայն ցույց է տալիս իշխանություններին գոյություն ունեցող խնդիրները: Նրա խոսքերով, ընդդիմության ցույցերը և երթերը դեռ ընթանում են օրենքի շրջանակներում, և միայն մամուլն է վերագրում ընդդիմությանն այլ մտադրություններ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |