Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գարնանամուտը կնշի «Շչելկունչիկով» և «Սևիլյան սափրիչով»17 մարտի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում` Չայկովսկու գրական-երաժշտական կոմպոզիցիան է «Շչելկունչիկը»: Գարնանը նվագախումբը նվիրելու է հայ հանդիսատեսին Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան: Համերգների հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: «Շչելկունչիկը» Պյոտր Չայկովսկու բալետն է` ստեղծված 1892-ին ( Հոֆմանի հեքիաթի հիման վրա սցենարը կազմել է աշխարհահռչակ բալետմայստեր Մ. Պետիպան): Բալետի երաժշտությանը հատուկ են իսկապես սիմֆոնիկ զարգացման գծեր: Կոմպոզիտորը ստեղծել է վառ, գունեղ ձայնային պատկերներ, որոնցում հիանալի կերպով համադրվել են ֆանտաստիկան և կենցաղային ուրվանկարները, պարային համարների հմայիչ նրբագեղությունը և ոգեշնչված քնարերգությունը: «Սևիլյան սափրիչ»` իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության: Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816թ. փետրվարի 20-ին Հռոմի Teatro Argentina թատրոնում: Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |