Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների Միջազգային տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին մեկնեց Մոսկվա` մասնակցելու մարտի 18-ին կայանալիք «Քսան տարի միասին. համագործակցության փորձ և հեռանկարներ» ԱՊՀ երկրների Միջազգային տնտեսական համաժողովին:

Ինչպես նշվում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, պատվիրակության կազմում են ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՊՀ անդամ պետությունների Միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա մարտի 18-ին Մոսկվայի «Պրեզիդենտ-օթելում»: Համաժողովի շրջանակներում ծրագրված է «ԱՊՀ-ում գործնական կլիմայի զարգացում: Հնարավորությունների ներկայացում» Քննարկման հրապարակի անցկացում և ԱՊՀ անդամ պետությունների բիզնեսի առաջնորդների պարգևատրման արարողություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---