Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ, հայտարարում է ընդդիմությունը![]() 17 մարտի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ընդդիմությունը մտադիր է հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում: Ըստ նրա, դեռ մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հանրահավաքները վերածվելու են ֆորումների, որտեղ որոշումներ կկայացվեն և կյանքի կկոչվեն: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունն արդեն փակել է դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում է շուրջ 10 հազար մարդ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |