Ընդդիմության կողմնակիցները կոչ են անում հանրահավաքի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր17 մարտի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցները կոչ են անում հավաքվածներին շարժվել դեպի նախագահի նստավայր: Ինչպես հայտնում է PanARMENIAN. Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ամբոխին հանդարտության կոչ է արել և հավաստիացրել, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Նա հայտնել է նաև, որ ազատ է արձակվել ազատազրկման մեջ գտնվող ՀԱԿ կողմնակիցներից մեկը՝ Հարութ Ուրուցյանը: Մանուկյանն ասել է, որ վերջինը չի հասնի հանրահավաքին, սակայն կմասնակցի երթին: Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը, որն ասել է, թե պետք չէ մտածել, թե վճռական գործողությունների ժամանակն անցնում է: «Իշխանությունները բռնության դիմաց բռնություն կստանան, արյունահեղության դիմաց՝ արյունահեղություն: Դա բումերանգի օրենքն է և ժամանակի հարց է»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա ապացույցն են նաև Թունիսի ու Եգիպտոսի իրադարձությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |