Ընդդիմության ղեկավարները ցուցարարներին դեպի Ազատության հրապարակ են առաջնորդում![]() 17 մարտի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել դեպի Ազատության հրապարակ շարժվել: «Մենք պետք է կյանքի կոչենք հանրահավաքների անցկացման մեր իրավունքը և մեր ցույցը շարունակենք այնտեղ: Ժամանակն է, որպեսզի վճռական քայլ կատարենք մեր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար»,- ասել է ՀԱԿ համակարգողը, դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ամբոխը ոգևորությամբ է արձագանքել դեպի Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ներկա պահին հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, 20-30 հազար մարդ է մասնակցում: Ազատության հրապարակը ներկա դրությամբ շրջապատված է ոստիկանության ուժեղացված ջոկատներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |