Հայաստանում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը գիտակված, կշռադատված որոշում է, ասել է ՀՀ վարչապետը17 մարտի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կան տեղակայված ռազմական ուժեր, ինչը ՀՀ-ի գիտակված, կշռադատված որոշումն է, քանի որ այս տարածաշրջանում ունենալով լրջագույն խնդիրներ, չկարգավորված ռազմական խնդիրներ հարևանների հետ, որոնց տնտեսական, ռազմական կարողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են փոքր Հայաստանի կարողությունները, մենք կարիք ունենք ապահովելու մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Այս մասին մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Մի ժողովրդի, որ տեսել է Ցեղասպանություն, և որի ենթագիտակցության մեջ ֆիզիկական անվտանգոթյան խնդիրն ունի էական նշանակություն։ Ե՞րբ կնվազի միակողմանի ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը տարածաշրջանում. այն ժամանակ, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերն էապես կնվազեն, իսկ դրա ճանապարհը և իմ համոզմունքները ձեզ ներկայացրեցի։ Դա ժողովրդավարական ուղիով իրականացվող բարեփոխումներն են, և եթե այդ ոլորտում մենք ունենանք հաջողություն, ապա տարածաշրջանում կլինի վստահության մթնոլորտ, ու ռազմական ուժերի առկայության անհրաժեշտություն չի լինի»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |