Հանրահավաքն Ազատության հրապարակում ընդդիմության առաջին հաղթանակն է, հայտարարել է Արամ Մանուկյանը![]() 17 մարտի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - «Այն, որ մեզ թույլ տվեցին ցույց անցկացնել Ազատության հրապարակում, մեր առաջին հաղթանակն է այս փուլում»,- հայտնել է ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ՀԱԿ կողմնակիցները պատրաստվում են ցույցին: Մանուկյանը հաղորդել է, որ մոտ ժամանակներս հրապարակ կբերվեն դինամիկներն ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որից հետո ցույցը կմեկնարկի: Ոստիկանությունը հայկական ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին թույլ է տվել մտնել Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել ոչ մի դեպքում չվնասել հրապարակում գտնվող մանկական ատրակցիոնները: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |