Մատենադարանի հարակից տարածքում կայացած ընդդիմության ցույցին 9000 մարդ է մասնակցել![]() 17 մարտի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին` 17.20-ին, Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որին մասնակցում էր 9000 մարդ: Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը: Հանրահավաքն ավարտվեց ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Ազատության հրապարակ: Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |