Կարմիր խաչը գոհ է ռազմագերիների փոխանակության հարցում հայկական և ադրբեջանական կողմերի հետևողականությունից![]() 17 մարտի 2011 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավար Լորենցո Կարաֆին գոհ է ղարաբաղյան հակամարտության արդյունքում ազատությունից զրկված անձանց փոխանակության հարցում հայկական և ադրբեջանական կողմերի հետևողականությունից: Ինչպես ասվում է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, գործելով որպես չեզոք միջնորդ և մանդատի համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների խնդրանքով ԿԽՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել ռազմագերիների վերադարձման գործընթացին: «Նախքան գերիների վերադարձման գործընթացը ԿԽՄԿ-ն համոզվել է, որ այդ անձինք սեփական կամքով են վերադառնում»,- նշվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ: ԿԽՄԿ երևանյան գրասենյակը ցիտում է հայ ռազմագերի Արթուր Բադալյանին` 1978թ. ծնվ., որը հայկական կողմին հանձնվեց մարտի 17-ին կայացած փոխանակության արդյունքում. «Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ վերադառնալու տուն` իմ ընտանիքի մոտ և տեսնելու որդուս, որը պետք է որ ահագին մեծացած լինի այն ժամանակից ի վեր, ինչ ես նրան տեսել եմ վերջին անգամ»: Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 17-ին` տեղական ժամանակով 14:58-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին: Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |