Մարտի 18-ին Հայաստանն ու Վրաստանը համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն17 մարտի 2011 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 17-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակներում նախարարությունում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը մանրամասն ներկայացրել է հատկապես տարածարջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի նախագծեր, այդ թվում ճանապարահաշինարարության և երկաթուղային շինարարության ոլորտներին առնչվող: Կողմերը ինֆորմացիայի փոխանակություն են կատարել մասնավորապես ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման, ճանապարհաշինարարության ժամանակ մրցույթների անցկացման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Վերին Լարսի անցակետի խնդիրներին: Մարտի 18-ին` այցի ավարտին, երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |