Հայկական ընդդիմության ցույցն Ազատության հրապարակում ավարտվեց, հաջորդը ծրագրված է ապրիլի 8-ին17 մարտի 2011 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքն ավարտվեց: Ինչպես հանրահավաքի ընթացքում հայտնեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունները պետք է երեք պայման կատարեն ընդդիմության հետ երկխոսությունը շարունակելու համար` անհապաղ ազատ արձակեն ընդդիմության կողմնակիցներին, թույլ տան հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, ինչպես նաև բացահայտեն մարտի 1-ի հանցագործությունների մեղավորներին, որոնք պետք է արդարադատության առջև ներկայանան: Տեր-Պետրոսյանի խոսքով, որոշ մարդիկ այս տարվա մարտի 1-ի ցույցի ժամանակ կատարված հայտարարությունից հետո եզրակացրել են, որ երկրի իշխանությունները գործարք են կնքել ՀԱԿ-ի կամ նույնիսկ հասարակության հետ: «Եթե անգամ դա գործարք է, ապա ամենապատվավոր գործարքն է: Չէ՞ որ դա գործարք է իշխանության և հասարակության միջև»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հայտնել է նաև, որ իրենք Ազատության հրապարակում հաջորդ հանրահավաքն անցկացնելու մասին կտեղեկացնեն ոչ թե ՀԱԿ-ի կամ դրա մեջ մտնող այլ կուսակցությունների, այլ այս «100 000-անոց հանրահավաքի» անունից: Դրա հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը նկատել է, որ Երևանի բոլոր երեք քաղաքապետերը` Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Կարեն Կարապետյանը (ներկայիս քաղաքապետ) պատասխան են տալու Ազատության հրապարակում հանրահավաքներն արգելելու համար: ՀԱԿ առաջնորդը ցուցարարներին կոչ է արել հետևել ՀԱԿ-ի ցուցումներին և ինքնագործունեությամբ զբաղվել: «Ես դիմում եմ ձեր գիտակցությանը, սա մի գործ է, որն ինքնագործունեություն չի հանդուրժում»,- ասել է նա: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հաղորդել է, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, ապա հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում: Հակառակ դեպքում ցույցը տեղի կունենա Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի հարակից տարածքում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |