Հիմնական թուրքական կուսակցությունները հայերի թեկնածություններ են առաջադրում հունիսի 12-ի ընտրություններում18 մարտի 2011 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Չորս հիմնական թուրքական կուսակցությունները՝ Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Ազգայնական շարժում կուսակցությունը և քրդամետ «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» կուսակցությունը իր նախընտրական ցուցակներում հայ թեկնածուների կընդգրկի: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 12-ին: «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» կուսակցությունը կսատարի Իսմեթ Շահինի թեկնածությանը, որը ներկայացնում է Ստամբուլի առավելապես քրիստոնյաներով բնակեցված շրջանը: Արև Դեբեջիին սատարում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Սբ Գևորգ եկեղեցու հիմնադրամի նախագահ, գործարար Մելքոն Ղարագյոզը ու հայ համայնքի ներկայացուցիչ Գերման Բալյանը ձգտում են ընդգրկվել ԱԶԿ ցուցակներում: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, 2007թ. ԱԶԿ ցուցակում ընդգրկվել էր Գեղամ Կարապետյանը, սակայն նա չանցավ և այժմ մտադիր է ապավինել ազգայնականների աջակցությանը: Ըստ Ղարագյոզի, նա ԱԶԿ անդամ է արդեն 2 տարի և հուսով է, որ հայ համայնքը կքվեարկի իշխող կուսակցության օգտին: Եթե հայ թեկնածուներից որևէ մեկը Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր դառնա, դա տեղի կունենա վերջին 50 տարում առաջին անգամ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |