Ըստ վրաց փորձագետի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստվում են «ինչ-որ սթափ առաջարկությունների»18 մարտի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կպահպանվի»,-ասել է վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը: Ըստ նրա, կողմերը չեն հասնցի իրավիճակը զինված բախման, համաշխարհային հանրությունը ևս դրանում շահագրգռված չէ: «Կարծում եմ, առաջիկա 2-3 տարում պետք է նոր քայլեր կատարվեն կարգավորման ուղղությամբ, և ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստվում են «ինչ-որ սթափ առաջարկությունների: Այդ մասին է վկայում նաև Սոչիի հանդիպումը: Համաշխարհային հանրությունը կոնկրետ արդյունքների է սպասում հակամարտող կողմերից: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն էլ հավանաբար նոր քայլեր են ակնկալում իրենց ղեկավարությունից: Կարծում եմ, որ նման քայլեր կարվեն առաջիկա 2-3 տարում»,-ասել է քաղաքագետը Day.Az-ին: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |