Հայ վարորդները կունենան միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ

Հայ վարորդները կունենան միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից։

Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վարորդական վկայականներ։

Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---