Բակո Սահակյանը հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է ներկայացրել Աժուբալիսին18 մարտի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտության կարգավորման շուրջ, ընդգծելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով ու անմիջական երկխոսության միջոցով: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` Արցախի լիիրավ մասնակցությամբ, այն համարելով հակամարտության կարգավորման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Նախագահ Սահակյանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանի ապակառուցողական եւ հակահայկական կեցվածքի վրա, ինչը մեծապես խոչընդոտում է ինչպես հակամարտության կարգավորմանը, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Երկուստեք նշվել է, որ Մինսկի խմբի շրջանակները հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ հարթակը եւ այն այլ ատյաններ տեղափոխելը միմիայն կվնասի գործընթացին: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |