Ադրբեջանն արհեստականորեն լարում է իրադրությունը շփման գծում, հայտնել է Ղարաբաղի նախագահը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բակո Սահակյանը մարտի 18-ին Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ղարաբաղյան հակամարտության գոտում մոնիթորինգների ու հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման ուղղությամբ միջոցների մշակմանը:

«Մենք ԵԱՀԿ գործող նախագահին հայտնեցինք, որ շփման գծում իրադրության լարումը կողմերից ոչ մեկին առավելություն չի տալիս: Ադրբեջանն արհեստականորեն լարում է իրադրությունը շփման գծում` նպատակ ունենալով միայն խոչընդոտել միջնորդների ներկայացրած նախաձեռնությունների իրականացմանը»,- ասել է Սահակյանը:

Բակո Սահակյանը հայտնել է նաև, որ Ստեփանակերտը հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառման կողմից, եթե նա կրկին խախտի հրադադարի ռեժիմը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---