Բակո Սահակյան. Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները պետք է քննարկվեն հակամարտության գլխավոր կողմի` Ղարաբաղի հետ18 մարտի 2011 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն Արցախի Հանրապետության ղեկավարության հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Հիմնախնդրի կարգավորման սկզբունքները պետք է քննարկվեն հակամարտության գլխավոր կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի բոլոր փուլերին»,- ասել է ԼՂՀ նախագահը: Ինչպես նշել է Բակո Սահակյանը, Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտոնապես չեն ներկայացվել ղարաբաղյան կողմին, քանի որ Արցախը չի մասնակցում ներկայիս բանակցություններին: «Սակայն, բնականաբար, հայկական ղեկավարության միջոցով մենք ծանոթ ենք Մադրիդյան սկզբունքներին»,- ասել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |