Չնայած Երևանի քաղաքապետարանի մերժմանը, ընդդիմությունը պնդում է հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու հարցում19 մարտի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցում: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը մարտի 16-ին և 17-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. ապրիլի 4-ին, 5-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Երևանի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.03.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն: Մարտի 17-ին` Մատենադարանի հարակից տարածքում կայացավ հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ամբոխը ոգևորությամբ արձագանքեց դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Սակայն ոչ հանրահավաքից առաջ, ոչ էլ հետո ՀԱԿ առաջնորդները չմոտեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Հանրահավաքից հետո որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 8-ին Ազատության հրապարակում, հակառակ դեպքում՝ Մատենադարանի մոտ: Ըստ ոստիկանության տվյալների հանրահավաքին մասնակցել է 9 հազար մարդ: Ըստ ընդդիմության, մասնակիցների թիվը հասնում էր 30 հազարի: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |