Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել «Ամբերի» մրցաշարում19 մարտի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին մեկնարկել է ավանդական 20-րդ «Ամբեր» մրացաշարի 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը, որը «կույր» շախմատի ու արագ շախմատի մրցաշարերում գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հանդիպել է Ալեքսանդր Գրիշչուկի (ՌԴ) հետ: «Կույր» պարտիան ավարտվել է ոչ ոքի: Այդպիսով, Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է այդ խաղատեսակի մրցաշարային աղյուսակը: Արագ շախմատի պարտիայում Արոնյանը սպիտակներով զիջել է Գրիշչուկին 50-րդ քայլում: Սա հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր մրցաշարում և նա 4 միավորով 2-րդ հորիզոնականում է: Գրիշչուկի հետ մայիսի 3-27-ը Կազանում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների խաղերում: Երկու խաղատեսակի արդյունքներով Արոնյանը ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 7,5 միավորով: Երրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը վաստակել է 7 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |