ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2011թ. մտադիր է բարձրացնել հարկատուների սպասարկման որակը![]() 19 մարտի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Սպասարկման մակարդակի կատարելագործմամբ Պետեկամուտների կոմիտեն փորձում է հարկատուների հետ շփումը տեղափոխել բոլորովին նոր հարթություն: Ինչպես ասվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ, հարկ վճարողների սպասարկման որակի կատարելագործումը պետական եկամուտների կոմիտեի 2011-ի գերակա խնդիրներից է հայտարարվել: Մինչև այս տարեվերջ թե° աշխատանքի որակի, և թե° կառուցվածքային փոփոխությունների առումով Երևանի գրեթե բոլոր հարկային տեսչությունները հարկատուներին կներկայանան նոր տեսքով` կատարելագործված պայմաններով ու սպասարկման բարձր մակարդակով: Այդ գործում կարևորվում է յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը. հարկային մարմնի յուրաքանչյուր աշխատակցի հանձնարարվել է՝ զերծ մնալ անհարկի քաշքշուկներից, ավելորդ թղթաբանությունից: Այժմ աշխատանքներ են տարվում բոլոր հարկային տեսչություններում սպասարկման սրահներ ստեղծելու ուղղությամբ, ավելին, նախատեսվում է նաև հանրապետության մարզերում հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոններ գործարկել, քանի որ դրանց միջոցով պետք է իրականացվեն հարկատուների հետ տարվող աշխատանքների մոտ 90 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |