Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային փաստաթղթաշրջանառությունը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային փաստաթղթաշրջանառությունը

PanARMENIAN.Net -

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն անում է առավելագույնը` հարկ վճարող-հարկային տեսուչ շփումները նվազագույնի հասցնելու համար: Այս հարցում կարևոր դերակատարում ունի «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգի կայացումը, այսինքն` հարկային փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային դարձնելու խնդիրը` այդ թվում հարկային հաշիվների մասով: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի հարկատուն որքան հնարավոր է արագ անցում կատարի էլեկտրոնային եղանակին և հրաժարվի «թղթից»: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն թղթային տարբերակով ներկայացվող տեղեկությունների կազմման համար ծախսվող ժամանակը և հարկային մարմնի հետ շփումները: Ծառայությունները մատուցվում են այնպես, որպեսզի հարկատուն սպասարկվի մեկ պատուհանի սկզբունքով և իրեն հուզող բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանը արագ և օպերատիվ կերպով ստանա սպասարկման մեկ սրահում

Ի դեպ, գործարար միջավայրի բարելավման շրջանակներում նաև հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կրճատման քաղաքականություն է վարվում: Արդեն իսկ կրճատված 5 հաշվետվություններին շուտով կհետևի ներկայում գործող օրենսդրության շրջանակներում հարկային մարմինների կողմից հարկ վճարողից պահանջվող փաստաթղթերի դիմումների քանակի էական կրճատում. օրերս դրանց թիվը կկրճատվի շուրջ 13-ով, հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---