ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Սոչիում ղարաբաղյան հակամարտության կողմերի արձանագրած առաջընթացին աջակցելու համար, ասել է Բրայզան19 մարտի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն արդեն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության լուծման համար և ամեն ինչ անելու է Սոչիում հակամարտության կողմերի ձեռք բերած առաջընթացին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Վաշինգտոնը լքելուց առաջ ես հնարավորություն եմ ունեցել քննարկել Մինսկի գործընթացը երկկողմանի հարաբերությունների համատեքստում նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի հետ: Ես ականատես եմ եղել, որ Վաշինգտոնը ձգտում է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի օգնի կողմերին հասնել համաձայնության»,- ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շահագրգռված է հակամարտության խաղաղ լուծման մեջ: Բրայզայի խոսքերով, շատ կարևոր ձեռքբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունը, որը հաստատում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը և այն կետը, որ զորքերի շփման գծի բոլոր միջադեպերը պետք է հետաքննվեն ԵԱՀԿ կողմից: Բրայզայի կարծիքով, շատ կարևոր է նաև գերիների փոխանակության մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել մարտի 17-ին, հաղորդում է Trend-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |