Ճապոնական թերակղզիներից մեկը երկրաշարժի արդյունքում տեղաշարժվել է ավելի քան 5 մետրով19 մարտի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օսիկա թերակղզին մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տեղաշարժվել է 5.3 մետրով հարավ-արևելյան ուղղությամբ և իջել 1.2 մետրով, հաղորդում է Կիոդո գործակալությունը` մեջբերելով Ճապոնիայի Աշխարհագրության ինստիտուտը: Թերակղզու տեղաշարժվելը, որը մտնում է Միյագի վարչական շրջանի մեջ, երկրի կեղևի ամենազգալի տեղաշարժն է ինստիտուտի ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում, նշում է գործակալությունը: Ավելի վաղ Աշխարհագրության ինստիտուտը կեղևի խոշորագույն տեղաշարժ համարում էր Մինամիսոմա քաղաքի (Միյագի) շրջանում 4.4 մետրով հեռացումը հարավ-արևելյան ուղղությամբ: Կեղևի տեղաշարժը շարունակվում է նաև երկրաշարժից հետո: Աղետից մեկ շաբաթ անց 25 սմ-ով տեղաշարժվել է Յամադա քաղաքի տակ գտնվող կեղևը, 17 սանտիմետրով` Տյոսի քաղաքի տակ գտնվող երկրակեղևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |