Փորձագետ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար19 մարտի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Գիտնական, տեխնոլոգիական գիտությունների թեկնածու Օլեգ Բաշարուլին հայտարարում է, որ Վրաստանին սպառնում է ոչ պակաս վտանգ, քան Ճապոնիային: Նրա խոսքերով, իրավիճակը հատկապես խորացնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Նրա խոսքերով, նավթատարը պաշտպանված է բարձիկներով, նախատեսված միայն 4.5 բալի համար, և ուժեղ երկրաշարժի դեպքում աղետ կլինի: Սամցխե Ջավախեթում, որտեղով անցնում է նավտատարը, կան լճեր, որոնք սնվում են հիմքի ջրերից: Նավթի արտահոսքի դեպքում կաղտոտվի ջուրը, ինչը կառաջացնի բուսականության ոչնչացում: Գիտնականը հայտարարում է, որ աղետների հետևանքով բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները մոտեցնում են երկրագունդը ապոկալիպսիսի: Նրա խոսքերով, 2012-ի վերջից մինչև 2014-ի առաջին կես սպասվում է ավելի մեծ աղետ, քանի Ճապոնիայում տեղի ունեցածը, հաղորդում է Գրուզիա Online-ը: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |