Վահագն Հովսեփյանը Եվրոպայի ձյուդոյի գավաթակիր դարձավ 50 կգ քաշային կարգում20 մարտի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի պատանիների գավաթի առաջին օրը: Հաջող ելույթ ունեցավ 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովսեփյանը, որը 4 գոտեմարտ անընդմեջ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ և մաքուր հաղթանակ տոնեց ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Նույն քաշային կարգում երկու 3-րդ մրցանակակիրները նույնպես ադրբեջանցիներ էին: Աղջիկներից Քնարիկ Ստամբուլցյանը գրավեց 5-րդ մրցանակային տեղը: Վաղը գոտեմարտելու են 66, 73, 81, 90 և +90 կգ քաշային կարգի ձյուդոիստները, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |