ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ռուսաստանյան երկրամասերի ղեկավարների հետ կքննարկի հայկական սփյուռքի խնդիրները![]() 20 մարտի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն աշխատանքային այցով կլինի Սիբիրի դաշնային երկրամասի Նովոսիբիրսկ, Խաբարովսկ երկրամասի Խաբարովսկ ու Մերձծովյան երկրամասի Վլադիվոստոկ քաղաքներում: Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամն է, ինչ ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը աշխատանքային այցով մեկնում է ՌԴ երկրամասեր` խթանելու Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասերի միջև համագործակցության զարգացմանն ու քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հայ համայնքի շրջանում ծագող խնդիրների կարգավորման ուղղությամբ: ՀՀ դեսպանի այցը կնշանավորվի Նովոսիբիրսկի, Խաբարովսկ և Մերձծովյան երկրամասերի ղեկավարներ Վ.Ա. Յուրչենկոյի, Վ.Ի. Շպորտի և Ս.Մ. Դարկինի հետ հանդիպումներով: Դեսպանը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դասախոսություններով հանդես կգա Նովոսիբիրսկի և Խաբարովսկի իրավունքի ու տնտեսագիտության պետական համալսարաններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |