ՀԱՅԱՍՏԱՆ Է ՀԱՍՑՎԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՉԱՓԱՔԱՆԱԿ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին կայանալիք քվեարկության համար Հայաստան է հասցվել 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփ: Դրանք կօգտագործվեն անցած նախագահական ընտրությունների նախօրեին հանրապետություն բերված 2000 քվեատուփերի հետ միասին: Այդպիսով, յուրաքանչյուր ընտրատեղամասում կլինի երկու քվեատուփ` խորհրդարանական ընտրությունների եւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեի համար: Քվեատուփերի նոր չափաքանակի արտադրությունը եւ առաքումը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների կառավարությունների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---